Ասթմայի միջազգային օրն (World Asthma Day) անցկացվում է ամեն տարի մայիսի առաջին երեքշաբթին՝ աշխարհի ավելի քան 80 երկրներում, Բրոնխիալ ասթմայի բուժման ու կանխարգելման համաշխարհային ռազմավարության (GINA) շրջանակում: Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության վրա, բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը հիվանդության և դրա բուժման ու ախտորոշման ուղիների նկատմամբ: “Ասթմա” տերմինի իմաստային նշանակությունը հունարենից թարգմանաբար նշանակում է շնչի խանգարում( հայ. Շնչախտ- շնչի ախտ, շնչի վատթարացում): Վերջին 30 տարիների ընթացքում ասթման, իբրև հիվանդություն, հայտնվել է ամենատարածված քրոնիկական հիվանդությունների շարքում մեծահասակների մոտ և հանդիսանում է առաջատար երեխաների քրոնիկական հիվնադություններ մեջ:
Հատկանշական է, որ 1987թ. մայիսի 5-ին Հայաստանի առողջապահական կառույց մուտք գործեց “Հանրապետական Անձավաբուժական կենտրոնը” կամ այլ կերպ ասած՝ “Ասթմայի կենտրոնը”: Այսինքն ԱՀԿ որոշումից դեռ 11 տարի առաջ Հայաստանում մայիսի 5 դարձավ Ասթմայի օր: Իսկ Անձավաբուժական կենտրոնի անխափան աշխատանքի ընթացքում իրենց առողջությունն են շտկել և լավացրել կյանքի որակը տարբեր տարիքային խմբերի պատկանող հազարավոր մարդիկ:
Բրոնխիալ ասթման ավելի հանրային խնդիր է քան բժշկական, հետևաբար ասթմայի պաթոգենեզի իմացությունը ունի կարևոր նշանակություն ասթմայի դեմ հանրային պայքարի և կանխարգելման գործում: Ասթմայի ռիսկի գոտում գտնվող երեխաների հայտնաբերման ագրեսիվ տակտիկան և հետագա անձավաբուժական ռեկրեացիան, թույլ է տալիս խիստ նվազեցնել ասթմայով հիվանդացությունը Հայաստանում: Ասթմայի ռիսկի գոտում գտնվող և հիվանդ անձինք ունեն մեր հանրապետութունում այդ յուրահատուկ անձավաբուժական ռեկրեացիայի հնարավորությունը:
Ասթմայով տառապող հիվանդների մոտ ախտանշանները կարող են սկսվել օրական կամ շաբաթական մի քանի անգամ, որոշ մարդկանց մոտ նոպաները սկսվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերը: Ասթմայի նոպայի ժամանակ բրոնխիոլի էպիթելային ծածկն ուռչում է, որը բերում է շնչուղիների նեղացման և թոքեր մտնող ու այնտեղից դուրս եկող օդի հոսանքի կրճատման:
Շատ դեպքերում հիվանդը ստիպված է մերվել ասթմայի հետ ամբողջ կյանքի ընթացքում: Որոշ դեպքերում դա բժշկի էգոցենտրիզմի հետևանք է, իսկ այլ դեպքերում հիվանդի և նրա շրջապատի բժշկական մշակույթի բացակայությունն է: Այն դեպքում, երբ ժամանակակից կոմպլեմենտար բժշկության հաջողությունները թույլ են տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում ` ապահովել աշխատունակություն և կյանքի որակ:
Պետք չի մոռանալ, որ չնայած ասթման դա ցածր մահացությամբ հիվանդություն է, սակայն հաճախ բերում է հաշմանդամության և կյանքի որակի փոփոխման: “Հանրապետական Անձավաբուժական կենտրոնը” թույլ է տալիս կանխել ասթմայի ձևավորումը, իսկ արդեն կայացած ասթմայի դեպքում՝ ապահովել աշխատունակություն և կյանքի որակ: Ասթմայով հիվանդները վերջնականապես չեն կարող առողջանալ, սակայն հիվանդությունը կարելի է դարձնել վերահսկելի։