Ցեխաբուժություն

Բուժիչ ցեխը դեռևս շատ հին ժամանակներում օգտագործվել է օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու, արյան շրջանառությունը արագացնելու և մարմինը ավելորդ ճարպից ազատելու համար: (Ցեխաբուժություն)

Եթե նախկինում մարդիկ փնտրում էին այն վայրերի լճակները, որոնց ցեխը ուներ բուժիչ հատկություն և լողանում էին այդ ցեխի բնական ավազաններում, ապա այսօր նախապես մշակված և ստերիլիզացված բուժիչ ցեխեր օգտագործում են առողջարաններում՝ ցեխի վաննաների, պարուրումների, դիմակների միջոցով:

Շատ դեպքերում, երբ հաճախորդը չունի ալերգիա տարբեր հոտերից, բուժիչ ցեխի ազդեցությունը ուժեղացնելու նպատակով վերջինիս հետ խառնում են բուժական բնական յուղեր, խոտաբույսեր կամ վերջիններիս քամված կոնցենտրատները:

Ընդհանրապես բուժիչ ցեխերը բաժանվում են 2 մեծ խմբի՝ կավային կուտակումներ (որոնք լինում են քաղցրահամ լճերի հատակում և ունեն իրենց յուրահատուկ սուր հոտ) և աղի ջրավազանների կուտակումներ (լինում են ծովերի, լճերի, օվկիանոսների ծովածոցերում և որոնք ի տարբերություն առաջինների չունեն յուրահատուկ սուր հոտը, այլ բուրում են մեղմ աղին բնորոշ հոտով ): Կավային կուտակումներից ամենահայտնին Ղրիմ թերակղզու Սակի քաղաքի լճի ցեխն է, որը երկար տարիներ օգտագործում է Սակի քաղաքի առողջարաններում: Նման քաղցրահամ ջրերում առաջացած կավային մնացորդներ կան նաև Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, սակայն նրանք բավարար ուսումնասիրված չեն և կիրառվում են շատ հազվադեպ: (Ցեխաբուժություն)

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

ԲՈւԺՈւՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ

     

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՑԵԽԱԲՈւԺՈւԹՅՈւՆ

ՊԱՐՈՒՐՈՒՄ Եւ ՄԵՐՍՈՒՄ

Հակառակ դրան, տարիներ շարունակ մեր հանրապետություն է ներմուծվել Սակիի բուժիչ ցեխը և օգտագործվել է Կարմիր խաչի հիվանդանոցի, ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի և մի շարք այլ հաստատությունների կողմից: Երկրորդ տիպի աղի ջրավազանների կավային կուտակումներից մեր հանրապետությունում օգտագործում են Մեռյալ ծովի բուժիչ ցեխը, որը սակայն շատ սուղ է և այն օգտագործում են միայն ցեխով պարուրումների համար կամ կոսմետիկ նպատակներով:

Հանրապետական անձավաբուժական կենտրոնը բացի վերոհիշյալ Մեռյալ ծովի և Սակիի բուժիչ ցեխերից, առաջարկում է նաև Ավանի Աղի կոմբինատում Շվեցարական նոր աղալվացման հոսքագծեր ներդրման արդյունքում առաջացող բուժիչ ցեխը, որի համար ստացվել է «Կերակրի աղի բնական հումքերից ստացված արտադրական աղանման զանգվածային թափոնների վերամշակման եղանակով»

Գյուտի արտոնագիր թիվ՝ 2735A 25.04.2013թ

Ցեխաբուժության նպատակներով առաջարկվում է նաև Ջերմուկի, Հանքավանի, Արզնիի, Բջնիի և հանրապետության այլ հանքային ջրերի շահագործման ընթացքում առաջացած բուժիչ կավային մնացորդները, որոնց համար նույնպես արտոնագրվել է «Հանքային ջրերի աղանստվածքային թափոնների վերամշակման եղանակ», թիվ 2001 A2 համարով, 17.09.2007թ.: (Ցեխաբուժություն)

Վերոհիշյալ բուժիչ աղանստվածքային ցեխերը և Սակիի քաղցրահամ լճի ցեխը Հանրապետական անձավաբուժական կենտրոնում հաճախորդներին առաջարկում է հետևյալ տարբերակով.

1. Ցեխի վաննաներ (Ավանի աղի կոմբինատի ցեխով)- տևողությունը 20-30 րոպե, արժեքը` 20000 ՀՀ դրամ

2. Ցեխի պարուրում- տևողությունը՝ 30-45րոպե

  • Աղի հանքի բուժիչ ցեխով արժեքը՝ 15000 ՀՀ դրամ
  • Մեռյալ ծովի բուժիչ ցեխով արժեքը՝ 50000 ՀՀ դրամ
  • Սակիի լճի բուժիչ ցեխով արժեքը՝ 25000 ՀՀ դրամ
  • Ջերմուկի,Հանքավանի,Արզնիի աղանստվածքային թափոնների բուժիչ ցեխով արժեքը՝ 30000 ՀՀ դրամ

3. Ցեխի վաննաներ մարմնի ծայրանդամների համար (Ավանի աղի կոմբինատի ցեխով)՝ տևողությունը 30 րոպե, արժեքը՝

  • Ձեռքերի համար- 5000 ՀՀ դրամ
  • Ոտքերի համար-10000 ՀՀ դրամ
  • Ձեքերն ու ոտքերը միասին- 12000 ՀՀ դրամ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ծառայության մանրամասներին կարողեք ծանոթանալ գրանցելով նախնական պատվեր: