Առողջության օր (տևողությունը՝ 5 ժամ )

Առողջության օր ծառայության նպատակն է «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ի (աղի հանք) ստորգետնյա բաժանմունքի հետ ծանոթացնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց օրգանիզմի իմունիտետը և շնչուղիների աշխատանքը մեկ այցելության սահմաններում, չունենալով ժամանակ օգտվելու բազմօրյա (5-10 օր,10-15օր և 15-20օր) ծրագրերից:

«Առողջության օր» ծառայությունը ծավալները գրեթե չեն տարբերվում բազմօրյա տրամադրվող ծառայություններից, տարաբերությունը միայն կայանում է նրանում, որ բազմօրյա ծառայությունների ժամանակ այցելուներին տրամադրվում են անկողնային պարագաներ, հանգստի ժամը իրենց ստորգենտյա առանձին հանգստասենյակում անցկացնելու համար, իսկ «Առողջ օր» ծրագրի շրջանակներում այցելուները հանգստի ժամը անկացնում են ընդհանուր հանգստի սենյակում: (աղի հանք)

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

ԲՈւԺՈւՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ

     

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՑԵԽԱԲՈւԺՈւԹՅՈւՆ

ՊԱՐՈՒՐՈՒՄ Եւ ՄԵՐՍՈՒՄ

«Առողջության օր»-ը սկսվում է վերգետնյա ընդունարանում՝ առավոտյան ժամը 9-ին: Այցելուների գրանցումից հետո իրականացվում է հրահանգավորում վերելակում և ստորգետնյա բաժանմունքում անվտանգության կանոննների պահպանման և կենցաղային բնույթի մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Այնուհետև այցելուները վերելակի միջոցով անցնում են ստորգետնյա բաժանմունք, որտեղ բազմօրյա այցելուների հետ միաժամանակ օգտվում են հետյալ ծառայություններից՝

  • Սկանդիվավյան քայլք՝ 45-60 րոպե
  • Առողջապահական մարզանք՝ 45-60 րոպե
  • Բժշկի անհատական խորհրդատվություն՝ 30 րոպե
  • Ազատ ժամանց (սեղանի թենիս, բիլիարդ, շախմատ) ՝ 45-60 րոպե
  • Հանգստի ժամ առանձնասենյակում՝ 90 րոպե
  • Բժշկական մերսում և պարուրում

Ցանկության դեպքում այցելուն կարող է ձեռք բերել թթվածնային կոկտեյլ, թեյ, սուրճ, սառը ըմպելիքներ, քաղցրավենիք, քարաղե լամպեր և ՀԱԿ-ի խորհրդանիշով հուշանվերներ, որոնց արժեքը ներառված չի ընդհանուր ծառայության արժեքի մեջ: Վերգետնյա հատվածում այցելուն կարող է ընդունել բուժիչ ցեխով լոգանք, պարուրման պրոցեդուրաներ, աղաջրով վաննաներ: Ձեռք բերել առողջ սնունդ ,բուժիչ ցեխ, բուժիչ յուղեր, խոտաբույսեր, ալոե և նրանից պատրաստված քսուկներ, մեղրամոմ,մեղվի թույն և այլն: (աղի հանք)

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ծառայության մանրամասներին կարողեք ծանոթանալ գրանցելով նախնական պատվեր: