Անձավաբուժական ծառայություն ը «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում գործում է կենտրոնի ստեղծման օրվանից և կախված բուժական նպատակներից ունենում 5-10 օր, 10-15 օր, 15-20 օր և 25 օր տևողություն: Տարիների փորձի շնորհիվ ՀԱԿ-ի բժիշկների կողմից մշակվել և առաջարկվում է այցելությունների հետևյալ ժամակարգը, ըստ այցելուի առջև կանգնած խնդրի:
- Պրոֆիլակտիկա- 10 այցելություն
- Իմունիտետի ամրապնդում- 15 այցելություն
- Բրոնխիտ- 15-20 այցելություն
- Ասթմա, քրոնիկ բրոնխիտ, ռինիտ, տրախեիտ, ատոպիկ դերմոիտ, ալերգիա, գեյմարիտ, ադենոիդ- 20-25 այցելություն
Բազմօրյա այցելությունների ընթացքում այցելուներին կարող են տրամադրվել հատուկ նիհարեցնող սննդակարգ և կոկտեյլներ, ալոեի պարունակությամբ հյութեր և պարկուճներ, դետոքսի էլեմենտներ պարունակող հատուկ պրոցեդուրաներ:
ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ |
ԲՈւԺՈւՄ |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ |
ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ |
ՑԵԽԱԲՈւԺՈւԹՅՈւՆ |
ՊԱՐՈՒՐՈՒՄ Եւ ՄԵՐՍՈՒՄ |
Բուժման պրոցեդուրաներն ավարտելուց հետո տնային պայմաններում ընդհանուր կազդուրվածությունը պահպանելու նպատակով այցելուները կարող են ձեռք բերել բուժիչ ցեխի, աղաջրի, գիշերային կոկտեյլների, բուժիչ յուղերի և խոտաբույսերի, ալոեից պատրաստված հատուկ միջոցների, բնական նյութերից պատրաստված օճառների և այլ առողջապահական միջոցների երաշխավորված քանակություններ: (Անձավաբուժական ծառայություն)
Բուժման ընթացքում այցելուներին տրամադրվում է անաշխատունակության թերթիկ ՀՀ կառավարության 14.07.2011 թվականի թիվ 1024-Ն որոշման հիման վրա:
Ստորգետնյա բաժանմունք այցելության ժամակարգը տես «Առողջության օր» այցելության ձևաչափի նկարագրությունում, իհարկե այստեղ հանգստի ժամի՝ 90-120 րոպե տևողությամբ պարտադիր պայման է:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ծառայության մանրամասներին կարողեք ծանոթանալ գրանցելով նախնական պատվեր: