Ջրաբուժություն

Առողջության բարելավման նպատակով աղաջրով լոգանք (Ջրաբուժություն) ընդունելը մարդկությանը հայտնի է շատ վաղուց: Պատմությանը հայտնի են բազում պատերազմներ, որոնք սկսվել և ավարտվել են աղի ծովերի և օվկիանոսի ծոցերի գրավմամբ, որոնք բացի ջրային արտերիաների ապահովումից, ծառայել են զավթիչներին նոր ծովափնյա բնակավայրեր հիմնադրելու և ազգաբնակչության զգալի մասը այդտեղ բնակեցնելու համար:

Պատմական փաստ է նաև , որ մարտերից վերադառնալիս, մարտիկների օրգանիզմը վերականգնելու նպատակով, նրանց հանգիստը անձավներում կազմակերպելուց բացի, ակտիվ օգտագործվել են նաև աղի ջրով լոգանքները, որոնք արագացրել են նրանց մարմնի կազդուրումը և ապաքինումը:

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

ԲՈւԺՈւՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ

     

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՑԵԽԱԲՈւԺՈւԹՅՈւՆ

ՊԱՐՈՒՐՈՒՄ Եւ ՄԵՐՍՈՒՄ

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը աղաջրային լոգանքների համար օգտագործում է Ավանի աղի հանքի 230-370 մետր խորության ընդերքից պոմպերի միջոցով վերև մղված ջրերը, որոնք 3 տարբեր հանքափորերից միանում և վեր են մղվում գլխավոր հորանից, իրենց մեջ պարունակելով տարբեր հորաններում եղած աղագոյացությունները: Այս ջրերը իրենց մեջ պարունակում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ տարբեր քիմիական միացություններ և շատ օգտակար են օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու, մկանային ցավերը մեղմելու և այլնի համար: (Ջրաբուժություն)

Աղաջրի առողջարար ազդեցությունը օրգանիզմի վրա առավելագույնս ապահովելու նպատակով , առանձին դեպքերում ջրին խառնում են նաև տարբեր հանգստացնող և կազդուրիչ խոտաբույսեր, իսկ լոգանքն ավարտելուց հետո, ինչպես նաև պարուրումից և մերսումից հետո՝ցնցուղ ընդունելու ժամանակ, քիմիական վնասակար ազդեցությունից խուսափելու նպատակով, այցելուներին անվճար տրամադրվում է միայն օրգանական յուղերից և բուժիչ խոտաբույսերի խառնուրդներից պատրաստված բնական օճառ, որը ամրապնդում է տարբեր պրոցեդուրաների առողջարար ազդեցությունը:

Ջրաբուժության պրոցեդուրան տևում է 25-30 րոպե, արժեքը կազմում է 15000-35000 ՀՀ դրամ, կախված աղաջրին ավելացվող բուժիչ խոտաբույսերի և նրանց կոնցենտրատների արժեքից:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ծառայության մանրամասներին կարողեք ծանոթանալ գրանցելով նախնական պատվեր: