Պարուրում և Մերսում

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը հաճախորդներին տրամադրում է նաև բուժիչ ցեխով, յուղերով և դեղաբույսերով պարուրման և առողջական մերսման լայն տեսականի: (Պարուրում)

Մարմինը կազդուրելու նպատակով պարուրման միջոցը նույնպես ունի դարերի պատմություն: Ցավոք առողջական և վերականգնողական այդ մշակույթը երկար տարիներ մոռացման էր ենթարկվել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ հարևան մի շարք երկրներում: Իսկ արևելյան մի շարք երկրներում դառնալով առօրյա կյանքի մի մասնիկ առավել կատարելագործվել է և ստացել նոր երանգներ:

«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում պարուրման և մերսման ծառայության մատուցման ընթացքում օգտագործում են մեր հանրապետությունում արտադրված խաղողի, նռան, ծիրանի և դեղձի կորիզներից քամված բուժիչ յուղեր, ալոեի, ձիթապտղի, կտավատի, դափնու, նուշի, երիցուկի,ավոկադոի, գերչակի, ռեհանի,սամիթի, եղինջի, ուրցի, կատվախոտի, մանանեխի, եղեսպակի, կռատուկի և մի շարք այլ խոտոբույսերից ստացված օրգանական յուղեր: (Պարուրում)

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ

ԲՈւԺՈւՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ

     

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

ՑԵԽԱԲՈւԺՈւԹՅՈւՆ

ՊԱՐՈՒՐՈՒՄ Եւ ՄԵՐՍՈՒՄ

Պարուրման ժամանակ օգտագործվում է նաև կոճապղպեղի , նարնջի, կոկոսի, դեղձի, նշի, ալոճենու, մանդարինի, կիտրոնի, սոյայի, ընկույզի, դդմակորիզի, պնդուկի, գետնանուշի, մասրենու, թուրինջի, խատուտիկի և այլ օրգանական բուժիչ յուղեր: Վերոնշյալ բուժիչ յուղերը օգտագործվում են նաև բուժիչ ցեխի հետ խառնելով՝ ցեխի բուժիչ հատկությունները առավել ընդգծելու և հոտավետ յուղերով համեմելու նպատակով:

Պարուրման մեկ պրոցեդուրան տևում է 30-45 րոպե, արժեքը կազմում է 25000-55000 ՀՀ դրամ, կախված օգտագործված յուղերի արժեքից:

Մերսման պրոցեդուրան կարող է տևել –մարմնի առանձին հատվածների համար՝ 10-15 րոպե, մարմինի յուրաքանչյուր հատվածի արժեքը՝ 10000 ՀՀ դրամ, ամբողջ մարմնի առողջական մերսումը՝ 45 րոպե՝ արժեքը 35000 ՀՀ դրամ: (Պարուրում)

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ծառայության մանրամասներին կարողեք ծանոթանալ գրանցելով նախնական պատվեր: