Զարգացող ալերգիաներ

Զարգացող ալերգիաներ

Ալերգիան մարդու օրգանիզմի (իմունային համակարգի) արձագանքն է արտաքին միջավայրի տարատեսակ նյութերին (ալերգեններին), որոնց մեր օրգանիզմը ընկալում է որպես վնասակար նյութեր: Մարդկանց մոտ ալերգիան դրսևորում է  տարբեր ձևերով՝ դանդաղ զարգացող մաշկի ցանավորումից մինչև սուր ալերգիկ ռեակցիաներ՝ ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ: Ալերգիայի տեսակները բազմազան են, այն կարող է առաջանալ ինչպես ամբողջ տարվա կտրվածքով, այնպես էլ տարվա որոշակի եղանակի, այսինքն՝ մշտական և սեզոնային:

Ալերգիան կարելի է տարբերակել ըստ.՝

Առաջացող ախտանիշների՝

  1. Շնչառական՝ հիմնականում ուղեկցվում է հազով, բրոնխոսպազմով (բրոնխիալ ասթմա),
  2. Մաշկային՝ ամենատարածված տեսակներից է, հիմնականում արտահայտվում է մաշկի ցանավորմամբ, դերմատիտներով,
  3. Քթային՝ հիմնականում ուղեկցվում է փռշտոցներով, քթահոսքով, ինչպես նաև քթի մեջ առաջացող քորով,

Առաջացնող պատճառների, որոնք բազմազան են օր.

  1. Սննդային՝ ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և ընդունվող սննդից։
  2. Դեղորայքային՝ բավականին արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է, արտահայտվում է եղնջացանով, մաշկի քորով, ցանավորմամբ, դեմքի այտուցվածությամբ:
  3. Միջատների խայթոցից՝ այս դեպքում նույնպես ալերգիկ ռեակցիան արագ է զարգանում, մաշկի խայթած հատվածում առաջացնելով ցավ, կարմրածություն, այտուցվածություն, ծանր դեպքերում հնարավոր է անաֆիլակտիկ շոկի առաջացում:
  4. Փոշուց՝ արտահայտվում է փռշտոցներով, արցունքակալմամբ, քթում և կոկորդում քորի զգացումով:
  5. Ընտանի կենդանիներից՝ այս ալերգիան կարող է նպաստել մշտական ալերգիայի առաջացմանը, որը հիմնականում դրսևորվում է փռշտոցի և արցունքակալման միջոցով:

Ալերգիայի դեպքում կանխարգելիչ միջոցառումները կախված վերջինիս բնույթից տարբեր են՝ հիմնականում դեղորայքի տեսքով, որը նշանակում է մասնագետը: Ալերգիկ ռինիտների դեպքում հաճախակի կիրառվում են հակաալերգիկ կաթիլներ կամ ցողաշիթեր, աչքերի ալերգիկ քորի, կարմրածության դեպքում՝ հակաալերգիկ կաթիլներ և այլն:

Անաֆիլակտիկ շոկի և/կամ կվինկեի այտուցի զարգացման դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

“Հանրապետական Անձավաբուժական կենտրոնը”-ի օդը հարուստ է նատրիումի քլորիդով, որն ունի հակաալերգիկ ազդեցություն, կարգավորում է հանքային նյութափոխանակությունը մարմնում և ինքնավար նյարդային համակարգում և ունի թթվածնի ճիշտ հագեցվածություն, ինչ իր հերթին նվազեցնում է ալերգիկ ֆոն։